Վրաստանում սուգ է

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հունվարի 17-ը սգո օր է հայտարարել Թբիլիսիում բազմահարկ բնակելի շենքում գազի պայթյունից հետո։ Ուժգին պայթյունը որոտացել է հունվարի 16-ին Թբիլիսիի արվարձանի Դիդի Դիղոմի շրջանում գտնվող բնակելի մասնաշենքում: Զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ չորսամյա մի տղա: Տուժել է յոթ հոգի, նրանցից վեցը երեխաներ են: Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսի պատճառով:

«Վարչապետի որոշմամբ, գազի պայթյունի հետեւանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ հունվարի 17-ը հայտարարված է սգո օր»,- ասված է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ վարչապետն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Սգո օրը Վրաստանի ամբողջ տարածքում վարչական շենքերի վրա եւ արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի վրա կխոնարհվեն պետական դրոշները:

168.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal