Սնկով և գազարով աղցան. Ախորժելի համ, հեշտ բաղադրատոմս

Պատրաստում ենք սնկով և գազարով աղցան. Ախորժելի համ, հեշտ բաղադրատոմս

Բաղադրիչներ

  •  Շամպինիոն — 1կգ
  • Սոխ — 3 գլուխ
  • Գազար — 3հատ
  • Ձու — 4 հատ
  • Պահածոյացված եգիպտացորեն — 250գր.
  • Թթվասեր — 4ճ/գ
  • Ձիթապտղի յուղ — 2թ/գ
  • Աղ, սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը

  • Ձուն խաշեք, թողեք հովանա, ապա խորանարդաձև կտրտեք:
  • Շամպինիոնը շերտաձև կտրտեք դրեք թող իր հյութով խաշվի: հենց հյութը ցամաքի, կրակից վերցրեք, թողեք հովանա:
  • Տապակի մեջ ավելացրեք բարակ շերտերով կտրտած սոխն ու քերած գազարը, 1թ/գ ձեթ և տապակեք:
  • Բոլոր բաղադրիչները խառնեք իրար:

Աղցանը կարող եք մատուցել անմիջապես: Մատուցելուց առաջ, ավելի հարուստ համ ստանալու համար կարող եք ավելացնել նաև սպիտակ հացից պատրաստված սուխարի:

Բարի ախորժակ:

fun-gate.ru

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal