Բաղադրիչներ
- կարագ – 50 գ
- եղեգնաշաքար – 165 գ
- ձու – 1 հատ
- կակաո – 25 գ
- փխրեցուցիչ – 1/3 թ/գ
- սև շոկոլադ – 50 գ
- գետնանուշ – 65 գ
- իրիս – ըստ ցանկության
- ալյուր – 125 գ
Պատրաստման եղանակը
Կարագը հալեցնում ենք, խառնում շաքարավազի հետ, ավելացնում ձուն և ձեռքի հարիչով լավ հարում:

Չոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ձվային զանգվածին և լավ խառնում:

Ստացվում է փափուկ ու հաճելի խմորը, որը ձեռքերին չպետք է կպչի:

Գետնանուշն ու շոկոլադը խոշոր կտրատում ենք և խառնում խմորին:

16 գնդիկ ենք ձևավորում, յուրաքանչյուրի մեջ դնում մի կտոր իրիս: Շարում ենք յուղաթղթի վրա և մի քիչ տափակացնում:

Թխում ենք 180 աստիճանում 12-15 րոպե: Թխվելուց հետո հովացնում ենք ցանցի վրա:

Ահա և վերջ:

Վերջում ավելացնենք, որ «Սնիկերս» թխվածքաբլիթը պատրաստվում և սպառվում է շատ արագ, ուստի կարելի է միանգամից երկու բաժին պատրաստել։