«Սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է». Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառեր չէ, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախագծին։

Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։Реклама 23

Ո՞ւր է թռիչքային զարգացումը։
Ո՞ւր է ներդրումային բումը։
Ո՞ւր է «կախարդական փայտիկը»։
Ո՞ւր է աղքատության կտրուկ նվազումը։
Ո՞ւր է աշխատատեղերի ստեղծումը։
Ո՞ւր է տնտեսական աճի բարձր տեմպերը։
Ո՞ւր են աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ ավելացումը։

Չկա…

Բայց չէ՞ որ Նիկոլն էր այս ամենը խոստացել քաղաքացիներին։
Խոստացավ, բայց արեց ճիշտ հակառակը։

Եզրակացությունը մեկն է։

Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ։
Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Հ.Գ. Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ պոպուլիզմի և ստերի շարանին»։

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal