Պուտինն ու Էրդողանը ցնցված են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ժամանակավոր նախագահ ճանաչելու մասին:

Վենեսուելայում տարիներ շարունակվող քաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտնում: Խորհրդարանում ընդդիմադիր մեծամասնության առաջնորդ 35-ամյա Խուան Գուայդոն ինքն իրեն հռչակել է երկրի նախագահ: Նրան ճանաչել են ԱՄՆ-ն ու Արեւմուտքի, Հարավային Ամերիկայի շատ երկրներ:

Մադուրոյի, ով եղել է նախորդ նախագահ Չավեսի վարորդը, կառավարման մոտ 6 տարիներին երկիրը հայտնվել է տնտեսական աննախադեպ ճգնաժամի մեջ, մոտ 2.5 միլիոն մարդ հեռացել է երկրից, ինֆլյացիան հասել է աստղաբաշխական չափերի, տնտեսությունը կրճատվել է մոտ 45%-ով:

Մադուրոյին աջակցում է նաեւ Ռուսաստանը, որի նախագահ Պուտինը եւս ցնցված է: Նա հեռախոսազրույց է ունեցել Մադուրոյի հետ: Վենեսուելան Մադուրոյի օրոք այն հազվադեպ երկրներից էր, որը միջազգային հարթակներում աջակցում էր Ռուսաստանի նախաձեռնություններին, քվեարկում նրա օգտին: Իր հերթին, ռուսական ընկերությունները տասնյակ միլիարդավոր դոլարներ են ներդրել Վենեսուելայի նավթային ոլորտում, եւ հնարավոր է՝ կորցնեն այդ գումարները:

Վենեսուելան Ռուսաստանի ու Թուրքիայի համար նաեւ գործիք էր ԱՄՆ դեմ:

Զուր չէ, որ Էրդողանն ու Պուտինը ցնցված են «լեգիտիմ նախագահ Մադուրոյի» վիճակից, ով իր երկիրն ու ժողովրդին հասցրել է կործանման եզրին: Բացի քաղաքական ու տնտեսական շահերից, կա նաեւ այլ պահ. բանն այն է, որ ներքին ու արտաքին քաղաքական հարցերում նրանք առանձնապես չեն տարբերվում Մադուրոյից, եւ հնարավոր է նրան դիտարկում են որպես նախադեպ, որը կարող է կրկնվել իրենց հետ:

https://www.lragir.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal