Պատրաստում ենք տնական կրեմ-լիկյոր. այլևս կարիք չկա այդքան թանկ վճարելու՝ վայելելու համար անմահական խմիչքը

Տոներին ընդառաջ պատրաստում ենք տնական կրեմ-լիկյոր. այլևս կարիք չկա այդքան թանկ վճարելու՝ վայելելու համար անմահական խմիչքը

Հաճելիորեն զարմացրեք ձեր հյուրերին այս անմոռանալի համով:

Բաղադրությունը

1 շիշ՝ 0,5 լ օղի,

300 եռացրած տաք ջուր:


Այդ ջրում լուծել 250 գր շաքարավազը և 4 թ/գ լուծվող սուրճը, ավելացնել վանիլ՝ ըստ ճաշակի, ռոմի էսենցիա (եթե կա) և մեկ բանկա խտացրած կաթ:

Պատրաստումը
Ամբողջը լավ հարել բլենդերով և լցնել շշի մեջ: Դնել սառնարան: Օգտագործելուց առաջ թափահարել: Զարմացա՞ծ եք: Այո, այո, այսքանը։ Հեշտ, արագ և անմոռանալի համ: Այն այնքան համեղ է և մատչելի, որ կարող եք սովորական օրերին էլ ձեզ թույլ տալ պատրաստել այն:

fun-gate.ru

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal