Պահքային թխվածքաբլիթ՝ 1 բաժակ թեյի հետ վայելելու համար

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ալյուր – 250-300 գ
  • նարինջի հյութ – 100 մլ
  • բուսայուղ – 80 մլ
  • շաքարի փոշի – 40 գ
  • փխրեցուցիչ – 2 թ/գ
  • վանիլային շաքար – 1 թ/գ
  • դարչին – 0,5 թ/գ
  • նարնջի կեղև
  • աղ – 1 պտղունց
  • Միջուկի համար՝
  • խնձոր – 500 գ
  • շաքարավազ – 50 գ
  • չամիչ – 50 գ
  • ընկույզ – 50 գ
  • դարչին – 0,5 թ/գ
  • նարնջի կեղև

Պատրաստման եղանակը

Պահքային-թխվածքաբլիթներ-3

Նարնջի կեղևն անցկացնում ենք քերիչով, ապա քամում ենք հյութը։ Պետք է ստացվի 100 մլ հյութ։ Եթե ավելի պակաս է ստացվում, ապա կարելի է մի քիչ ջուր ավելացնել։Պատրաստում ենք միջուկը, որի համար խնձորները կեղևահանում ու խորանարդաձև կտրատում ենք։ Լցնում ենք խորը կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու 2-3 ճ/գ ջուր։ Եփում ենք 15-20 րոպե, քանի դեռ խնձորները չեն փափկել։ Եթե խնձորները թթու են, ապա շաքարավազի քանակը կարելի է ավելացնել։ Այնուհետև ավելացնում ենք չամիչը, մանրացրած ընկույզը, դարչինը և նարնջի կեղևի մի մասը։

Պահքային-թխվածքաբլիթներ-4

Ստացված զանգվածը խառնում ենք։

Պահքային-թխվածքաբլիթներ-5

Պատրաստում ենք խմորը, որի համար տարայի մեջ լցնում ենք նարնջի հյութը, բուսայուղը։ Ավելացնում ենք շաքարի փոշին, վանիլային շաքարը, դարչինը, նարնջի կեղևի մնացած մասը, աղը և խառնում ենք։

Պահքային-թխվածքաբլիթներ-6

Առանձին տարայի մեջ խառնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը, ապա մաս-մաս լցնում ենք մնացած բաղադրիչների վրա ու խառնում։

Պահքային-թխվածքաբլիթներ-7

Սեղանը պատում ենք ալյուրով, խմորը դնում ենք վրան ու փորձում ստանալ փափուկ, թեթևակի յուղոտ ու ձեռքերին չկպչող խմոր։ Ստացված խմորը բացում ենք ու բաժակի օգնությամբ փորձում ստանալ փոքրիկ շրջանակներ։

Պահքային-թխվածքաբլիթներ-9

Փոքրիկ խմորաշերտերի մի կողմում լցնում ենք միջուկը։

Պահքային-թխվածքաբլիթներ-10

Մյուս կողմը վրա ենք բերում ու ծայրերն ամրացնում։

Պահքային-թխվածքաբլիթներ-11

Թխվածքաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ ու թխում 10-15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։

Պահքային-թխվածքաբլիթներ-12

Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի։

Պահքային-թխվածքաբլիթներ-13

Նրբահամ թխվածքաբլիթները մատուցում ենք սառը վիճակում 1 բաժակ տաք թեյի հետ։

՝ https://www.cooks.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal