«Չարության հաղթարշավը». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՉԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ.
     Շնորհավորում եմ բոլոր չարակամներին, կեղծ բարեպաշտներին, իբր հանցագործության դեմ պայքարողներին («իրավապաշտպաններ», հասարակական, քաղաքական գործիչներ, այդ թվում ոստիկանության, ԱԱԾ նախկին աշխատողներ)։ Դուք ձեր քաղաքական նպատակներին հասնելու համար չխորշեցիք կիրառել ցանկացած միջոց՝ ներգրավել զոհի հարազատներին, նրանց պատճառելով կրկնակի ցավ և տառապանք, հիշեցնելով նրանց ծանր կորուստը, հասարակությանն էլ թունավորելով սահմռկեցուցիչ, ոստիկանության արխիվում պահպանվող տեսարաններով։ Եվ որքան կուզենայիք, որ Հայաստանի նոր իշխանությունները գթասրտություն դրսևորեին և ընդառաջեին ներման դիմումը։ Հիանալի առիթ՝ վարկաբեկելու համար․ տեսե՛ք, հասե՛ք՝ նոր իշխանությունները ազատում են մարդասպանին։ Կեցցե՛ք, դուք կարողացաք ազդել «ժողովրդի» կողմից իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև մշտաժպիտ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «նուրբ լարերի» վրա։ Եվ վերջիններս, ելնելով սեփական, պարզունակ քաղաքական հաշվարկներից՝ մերժեցին 19 տարեկանից, ավելի քան 22 տարի Հայաստանի բանտային դժոխքով անցած ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը։ Արդյո՞ք դուք կզգաք պատասխանատվություն, եթե․․․»:

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal