«Շիրակ» հեռուստաընկերությունը լուծարվեց. մոտ 60 աշխատակից գործազուրկ կմնա

առավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին անիրատեսական է:

Նշենք, որ այս որոշմամբ, ըստ հրապարակումների, մոտ 60 աշխատակից գործազուրկ է դառնում:

https://mamul.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal