Շերտավոր խմոր՝ ընդամենը 10 րոպեում

Այս հրաշալի խմորը իմ օգնականն է, պատրաստվում է շատ արագ, մոտ 10 րոպեում, և դրանից կարելի է պատրաստել հիանալի, խրխրթան, շերտավոր և շատ համեղ թխվածքներ:

Ուղղակի բաղադրիչները հերթականությամբ խառնում ենք և ստացված խմորը դնում ենք սառնարանը: Կարելի է պահել նաև սառցախցիկում: Բաղադրիչները կարելի է փոխարինել, օրինակ, թթվասերը կարող ենք փոխարինել կեֆիրով, կարող ենք ալյուր ավեացնել, եթե կպչում է ձեռքերին, կարող ենք կարագի փոխարեն մարգարին օգտագործել: Ստացվում է փափուկ և էլաստիկ խմոր:

Բաղադրիչներ

200 գ մարգարին

1 դեղնուց

100 մլ թթվասեր

Աղ մի պտղունց

500 գ ալյուր

Պատրաստման եղանակը

Մարգարինը և ալյուրը միացնել և ձեռքով լավ տրորել, ավելացնել դեղնուցը և թթվասերը: Խմոր հունցել, եթե խմոը կպչում է ձեռքերին, ապա ալյուր ավելացնել: Լավ հունցել և դնել սառնարանը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal