Բաղադրիչներ
- շաքարավազ – 1 բաժակ
- ալյուր – 1 բաժակ
- ձու – 4 հատ
- վանիլին – 1 տուփ
Պատրաստման եղանակ
- Սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։
- Սպիտակուցները դանդաղ հարում ենք, ապա կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը։
- Շարունակելով հարելը՝ ստացված պինդ զանգվածին գդալ-գդալ ավելացնում ենք դեղնուցային զանգվածը։
- Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։
- Ստացված խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ և 20-25 րոպե թխում ենք 190-200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո բիսկվիթը ջեռոցից հանում ու թողնում ենք, որ սառչի։
- Բիսկվիթը պատրաստ է։
Այն կարելի է օգտագործել որպես տորթի հիմք, պատել ցանկացած կրեմով ու վայելել։
cooks.am