Ներկայացնում ենք միկադո տորթի պատրաստման ամենահամեղ և հեշտ տարբերակը
Բաղադրամասեր
4 հատ ձու,
250 գրամ շաքարավազ,
250 գրամ թթվասեր,
1.5 թեյի գդալ սոդա,
2 ճաշի գդալ կակաո,
200 գրամ կարագ,
800-900 գրամ ալյուր,
Կրեմի համար ՝
300 գրամ կարագ,
2 տուփ եփած խտացած կաթ,
100 գրամ շոկոլադ
Պատրաստման եղանակը
Կարագը, ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնե թթվասեր ՝ սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր:
Բաժանել 7 գնդի: Թխել առանձին-առանձին:
Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝ Խտացրած կաթը, կարագը և շոկոլադը լավ հարել, եփել։ Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ:
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am