Ձվածեղի 9 ամենահամեղ տեսակները, որոնք պետք է փորձի յուրաքանչյուրը

Ձվածեղ պատրաստելը համեղ նախաճաշելու ամենաարագ տարբերակներից մեկն է։ Սակայն շատ քչերը գիտեն, որ գոյություն ունեն ձվածեղ պատրաստելու շատ եղանակներ։ BlogNews-ը գտել է աշխարհի տարբեր երկրների խոհանոցների 9 բաղադրատոմսեր, որոնք օգնությամբ կարելի է պատրաստել ձվածեղի ամենահամեղ տեսակները։

Շակշուկ


Շակշուկը լոլիկի սոուսում տապակված ձվով, կծու պղպեղով, սոխով և համեմունքներով պատրաստվող ուտեստ է։ Այս ճաշատեսակը պարզապես լոլիկով ձվածեղ չէ. այն իսրայելական խոհանոցի գոհարներից մեկն է, որը պատրաստման շատ տարբերակներ ունի։ Չնայած որ այն առաջին անգամ պատրաստվել է Հյուսիսային Աֆրիկայում, այս ճաշատեսակը աշխարհին հայտնի է որպես հրեական խոհանոցի բաղադրիչ մաս։

Ֆրիտտատա


Ֆրիտտատան իտալական ձվածեղ է, որը պատրաստվում է պանրից, բանջարեղենից, մսից կամ երշիկից պատրատված միջուկով։ Այն առանձնանում է նրբաճաշակ համային լուծումներով։

Պաշոտ


Սս ավանդական ֆրանսիական ճաշատեսակ է, որը պատրաստվում է «պաշոտ» կերպով եփված ձվով։ Այսպիսի պատրաստման արդյունքում ստացվում է հեղուկ դեղնուց, որը պարփակված է սպիտակուցի բարակ շերտում։ Այս ճաշատեսակը կարելի է մատուցել թոստ արված հացով՝ պանրի, լոլիկի և նրբերշիկի ուղեկցությամբ։

Օրսինի


Սա շատ անսովոր և բարդ բաղադրատոմս է։ Այս ճաշատեսակը իտալական խոհանոցի գոհարներից է, որը մատուցվում է պանրի և բանջարեղենի ուղեկցությամբ։

Կոկոտ


Կոկոտ ձվերը եփվում են հատուկ չափաբաժնային տարաներում։ Ավելացվում է միս, ապխտած միս, բանջարեղեն և սունկ։ Տարաներում սկզբում դնում են միջուկը, իսկ հետո վրան ձու են կոտրում։ Դրանից հետո ճաշատեսակը դնում են վառարանը կամ շոգեխաշում։

Աղբյուր

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal