Կոնվերս Բանկն առաջարկում է առցանց վարկավորում՝ ցածր փաստացի տոկոսադրույքով

Կոնվերս Բանկը գործարկել է առցանց վարկավորման հարթակ՝  իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով հաշված րոպեների ընթացքում ստանալ առցանց վարկեր այս պահին Հայաստանում լավագույն պայմաններով:

Մասնավորապես,  Կոնվերս Բանկն առաջարկում է նմանատիպ այլ վարկատեսակների համեմատ ամենացածր  փաստացի տոկոսադրույքը: Վարկավորման հայտում լրացման ենթակա դաշտերի քանակը հասցվել է հնարավոր նվազագույնի, իսկ վարկի գումարը շատ արագ՝ ավտոմատ կերպով հաշվեգրվում է հաճախորդի  քարտային հաշվին:

Համապատասխան քարտային հաշվի բացակայության դեպքում հաճախորդը գումարը կարող է ստանալ Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում: Այս դեպքում գումարը հաճախորդին է տրամադրվում հնարավորինս արագ՝ առանց հավելյալ փաստաթղթավորման՝ միայն նույնականացման հիման վրա:

Վարկավորման առավելագույն գումարը 2 մլն դրամ է, մարման ժամկետը՝ 36 ամիս, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 20.08 տոկոսից 21.39 տոկոս: Լրացուցիչ այլ վճարներ նախատեսված չեն:

https://www.lragir.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal