Այս խմորն այնքան փափուկ է, այնքան նուրբ և պատրաստելիս էլ ոչ մի առանձանպես հմտություն չի պահանջվում:

Բաղադրիչներ
4 բաժակ ալյուր
500 մլ կաթ
2 ճաշի գդալ շաքարավազ
½ թեյի գդալ աղ
2 ճաշի գդալ բուսայուղ
11 գ խմորիչ

Պատրաստման եղանակը
Խմորիչը լուծել գոլ կաթի մեջ, այնուհետև ավելացնել մյուս բաղադրիչները և խմոր պատրաստել: Խմորը տեղավորել պոլիէթիլենային փաթեթի մեջ և դնել սառնարանը 2 ժամով:
2 ժամ անց սառնարանից դուրս բերել, բաժանել գնդիկների:
Միջուկը պատրաստել ըստ ցանկության:
Գնդիկները ձեռքով կամ գրտնակի օգնությամբ բացել, լցնել միջուկը, եզերը միացնել և տապակել բուսայուղի մեջ:
Ի դեպ, այս խմորից կարելի է պատրաստել նաև պիցցա:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն