Բաղադրիչներ

Խմորի համար
- Ալյուր 300 գ, Խմորիչ 1 թեյի գդալ
- Աղ ½ թ. գդալ, Շաքարավազ – ¼ բաժակ
- Ձու 1 հատ, Բուսայուղ 2 ճաշի գդալ
- Տաք ջուր – 120 մլ
Նաև անհրաժեշտ է
- 100 գ կարագ, փափկեցրած
- Միջուկ ըստ ցանկության, պահածոյացված կամ թարմ մրգեր,
- Շաքարի փոշի

Պատրաստման եղանակը
Ալյուրը, խմորիչը, աղը և շաքարավազը լավ խառնել:Ավելացնել մյուս բաղարիչները, գդալով խառնել , որ ստացվի էլաստիկ զանգված: Ստացվում է փափուկ, ձեռքերին չկպչող խմոր: Խմորի վրա բուսայուղ քսել, ծածկել պոլիէթիլենային թաղանթով և թողնել մինչև 2 անգամ ծավալով մեծանա:
Ջեռոցի տապակի վրա յուղաթուղթ փռել:
Խմորը բաժանել 4 մասի:
Աշխատանքային մակերևույթի վրա կարագ քսել: Խմորի մի մասը բացել գրտնակի օգնությամբ և վրան քսել հարած կարագը, լցնել միջուկը մի շարքով և փաթաթել ռուլետանման այնուհետև խխունջաձև: Բոլոր գնդերը նույն կերպ փաթաթել, շարել տապակի վրա և թողնել ևս 30-4 րոպե, այնուհետև թխել 120 աստիճանում 20 րոպե:
Պատրաստի բուլկիների վրա շաքարի փոշի ցանել և մատուցել:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն