Թաիլանդում բացվել է առանց աշխատակազմի առաջին խանութը

Բջջային կապի ամենախոշոր ընկերություններից մեկը՝ AIS-ը, Թաիլանդի Փհուկետ կղզում բացել է առանց աշխատակազմի առաջին խանութը:

Ինչպես նշում է Bobr Times-ը, ընկերությունը խանութի ստեղծման համար շուրջ 636 հազար դոլար է ծախսել և պատրաստվում է նախագծի հաջողության դեպքում երկրում ևս 161 նմանատիպ առևտրի կետ բացել: Այս կերպ ընկերությունն աշխատակազմ ունեցող խանութների համեմատ օրական ծախսերը կկրճատի 30-40%-ով:

Խանութում աշխատում է Լիզա անունով ռոբոտը, որը հաճախորդներին ըստ պահանջի տեղեկություններ է տալիս վաճառվող ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ: Հաճախորդները կարող են սենսորային էկրանի միջոցով ինքնուրույն գնման պատվերներ կատարել և վճարումներ իրականացնել:

https://www.tert.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal