Դդմի չիրը հաճելի թարմություն կբերի ձմռան մռայլ օրերի ընթացքում:
Բաղադրիչներ
- 2 կգ դդում
- 2 կգ շաքարավազ
- Մեխակ ըստ ճաշակի
- 1,5 լ ջուր
- Դարչին ըստ ճաշակի (ցանկալի է ձողիկներով)
- 2 նարինջ
Պատրաստան եղանակը
Դդումը մաքրել, և կտրատել խորանարդիկներով: Օշարակը պատրաստելու համար ջուրը և շաքարավազը խառնել և հասցնել եռման:
Օշարակի մեջ լցնել դդումը և եփել 5 րոպե մարմանդ կրակի վրա:
Կրակից վերցնել և թողնել դդումը օշարակի մեջ սառչի, ավելացնել մեխակը, դարչինը,(դարչինի փոշին կիրառելու դեպքում դդումի գույնը մգանում է): Ավելացնել նարինջների հյութը և կեղևը:
Կրկին դնել կրակին և եփել մարմանդ կրակի վրա 5 րոպե: Սառեցնել և այդպես կրկնել 5 անգամ: Բազմակի անգամներ եռացնելու շնորհիվ դդումի չիրը ստացվում է թափանցիկ և ունենում է ոսկեգույն երանգ:
Դդումի կտորները հանել օշարակից և շարել յուղաթղթի վրա: Չորացնել սենյակային ջերմաստիճանում: Կարելի է նաև չորացնել ջեռոցում 50 աստիճանի տակ:
Չիրը պահել փակ տարայի մեջ: Կարելի է վրան եգիպտացորենի օսլա ցանել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն