Բիսկվիթի դասական բաղադրատոմսը ենթադրում է ձվերի առկայություն: Սակայն կան մարդիկ, և դրանց թիվը փոքր չէ, որ չեն սիրում ձվի համը, ալերգիա ունեն այդ մթերքից և ստիպված հեռու են մնում նրբահամ ու անուշաբույր թխվածքներից:
Այս բաղադրատոմսը մեծ ուրախություն կպարգևի նրանց, որովհետև կաւրող են պատրաստել և համտեսել: Պարզապես պետք է պահպանել երկու կարևոր կանոն:
Նախ, երբ փխրեցուցիչը խառնվում է կեֆիրի հետ, խմորի մեջ տեղի է ունենում արագ ռեակցիա, խմորը պետք է արագ ուղարկել ջեռոց: Երկրորդ, ջեռոցի դուռը չի կարելի է բացել եփվելու ընթացքում, հատկապես առաջին 10 րոպեների ընթացքում:
Բաղադրիչներ
- Ալյուր 200 գ, Փխրեցուցիչ 2 թեյի գալ
- Շաքարավազ 100 գ, Կեֆիր 200 մլ
- Բուսայուղ 5 ճաշի գդալ, Վանիլին
- Սպիտակաձավար 0,5 – 1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Միացնել ջեռոցը, որպեսզի այն տաք լինի, և պատրատել կաղապարը, կաղապարի ներսի պատերին բուսայուղ քել և սպիտակաձավար շաղ տալ, որպեսզի բիսկվիթը հեշտ դուրս գա:
Մաղած ալյուրը խառնել փխրեցուցիչի և վանիլինի հետ:
Սենյակային ջերմաստիճանի կեֆիրի մեջ լցնել բուսայուղ, ավելացնել շաքարավազը: Խառնել մինչև շաքարավազը լուծվի:
Երկու խառնուրդները միացնել: Հեղուկ զանգվածը աստիճանաբար լցնել ալյուրի վրա և խառնել մինչև պղպջակներ առաջանան:
Խմորը արագ լցնել կաղապարի մեջ և դնել ջեռոցը, եփել 200 աստիճանի տակ 15 – 20 րոպե: Ինչպես արդեն նշվել է, ջեռոցի դռնակը խորհուրդ չի տրվում բացել, հատկապես առաջին տաս րոպեների ընթացքում, այլապես խմորը չի բարձրանա:
Պատրաստի բիսկվիթը սառեցնել և կարելի է վրան շաղ տալ շաքարի փոշի կամ կրեմապատել, բաժանելով հորիզոնական շերտերի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն