Այս նախուտեստը առանձնահատուկ տեղ կգրավի ձեր սեղանին, այն շատ համեղ է և շատ օգտակար, սա վիտամինների շտեմարան է:

Բաղադրիչներ
Բազուկ 3 հատ
Սոխ 1 գլուխ
Սխտոր 3 ատամիկ
Համեմի սերմ 1 թեյի գդալ
Աղացած կարմիր պղպեղ 0,5 թեյի գդալ
Քացախ 1-0,5 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը
Բազուկը անցկացնել կորեական գազար պատրաստելու համար նախատեսված քերիչով, համեմել աղով և քացախով: Թողնել մարինացվի:
Սոխը տապակել բուսայուղով, սոխը դատարկել, այն չի օգտագործվի, և այդ բուսայուղը լցնել մարինացված բազուկի վրա, և անմիջապես ավելացնել մանրացված կամ ճզմած սխտորը, կարմիր պղպեղը, և աղացած համեմի սերմը:
Ավելի վառ համ ստանալու համար կարելի է ավելացնել շատ քիչ քանակությամբ շաքարավազ: Կարելի է ըստ ցանկության ավելացնել կանաչի:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo—ն