Անուշաբույր մեղրային նրբաբլիթներ. մեղրը յուրահատուկ համ է հաղորդում

Բաղադրիչներ

1. Ալյուր – 4 բաժակ
2. Մեղր – 3-5 ճ/գ
3. Կաթ – 5/6 բաժակ
4. Ձու – 6 հատ
5. Ջուր – 1 բաժակ
6. Շաքարավազ – 0.5 բաժակ
7. Բուսայուղ – 0.5 բաժակ
8. Վանիլին՝ ըստ ճաշակի
9. Աղ – 1 պտղունց
10. Բուսայուղ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

1. Պատառաքաղով խառնել ձուն, շաքարավազը և բուսայուղը՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

2. Ավելացնել կաթի կեսը, աղը և վանիլինը, խառնել:

3. Հետո ավելացնել մաշած ալյուրը և խմոր հունցել: Հենց խմորը դառնա միասեռ, ավելացնել մնացած կաթը և ջուրը:

4. Խմորը խառնել:

5. Տապակել նրբաբլիթները:

6. Մատուցել մեղրով կամ թթվասերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

https://168.am

Like this post? Please share to your friends:
Le Monde Animal