15 իմաստուն մտքեր իսպանացիներից, որոնք ՊԵՏՔ Է կարդա յուրաքանչյուրը

3 «շատ» և 3 «քիչ» կործանում են մարդուն. շատ խոսել և քիչ իմանալ, շատ երևակայել և քիչ բան ներկայացնել, շատ ծախսել և քիչ ունենալ:

Նա, ով բամբասում է ձեզ հետ, բամբասում է նաև ձեզնից: Աստծուց խնդրիր, բայց ինքդ էլ ջանք թափիր:

Մարդիկ շատ են, անհատներն են քիչ: Կռվարար կովին Աստված պոզեր չի շնորհում: Արտաքին տեսքը խաբուսիկ է, իսկ նոր ընկերն՝ անվստահելի:

Դատարկ տակառը լավ է զրնգում: Եթե նախանձը գույն ունենար, ողջ աշխարհը կսևանար: Ինչը այն չէ, կհուշի թշնամին:

Ոսկին անգամ ցեխի մեջ է փայլում: Լավ վերարկուի տակ ցանկացած մեղք ներելի է: Որքան ավել խմես, այնքան ավելորդ բան կխոսես:

Որքան շատ ես վաստակում, այնքան ավելի շատ հոգսեր ես ունենում: Ինչը հայտնի է երեքին, հայտնի է և բոլորին: Ինչ աղքատը, ինչ կարդինալը նույն ավարտն են ունենում:

Աղբյուր

Like this post? Please share to your friends:
DIVERTISSEMENT GARANTI