Տոնական ու շատ համեղ աղցան այս տարվա խորհդանիշ խոզուկի տեսքով, որը կզարդարի ամանորյա սեղանները

Բաղադրիչներ
կարտոֆիլ — 200 գ
երշիկ — 150 գ
եգիպտացորեն պահածոյացված — 100 գ
մարինացված վարունգ — 60 գ
պանիր — 50 գ
սոխ — 30 գ
ձու — 2 հատ
մայոնեզ — 100 գ
աղ — ըստ ճաշակի
պղպեղ — ըստ ճաշակի

աղցան-խոզուկ-4
աղցան-խոզուկ-5
աղցան-խոզուկ-6
աղցան-խոզուկ-7
աղցան-խոզուկ-8
աղցան-խոզուկ-3

Պատրաստման եղանակը
Ձուն ու կարտոֆիլը եփում ենք, ապա թողնում, որ սառչի: Սոխը մանր կտրատում ենք, լցնում ենք եռացրած ջրի մեջ, ավելացնում ենք խնձորի կամ գինու քացախը: Բոլոր բաղադրիչները խորանարդաձև կտրատում ենք՝ բացի սպիտակուցից:
Ավելացնում ենք մայոնեզը, համեմում ենք աղով ու պղպեղով և զգուշորեն խառնում ենք:
 Աղցանը լցնում ենք ափսեի մեջ, շրջանաձև տեսք ենք տալիս:
 Վրան շաղ ենք տալիս քերիչով անցկացրած սպիտակուցը:

Այժմ ժամանակն է աղցանը զարդարելու, որի համար օգտագործում ենք երշիկ և ձիթապտուղ:
 Համեղ, գեղեցիկ ու խորհրդանշական աղցանը պատրաստ է:
 Ինչպես գիտենք, 2019 թվականը խոզի տարի է: Չնայած նրան, որ շատերը կնախընտրեն սեղաններին պարտադիր ունենալ խոզի բուդ, աղցան «Խոզուկ»-ը նույնպես կարող է տոնականություն հաղորդել ամանորյա սեղաններին:

blognews.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées