Տնական երշիկ շատ պարզ բաղադրատոմսով. այն փորձելով՝ այլևս երբեք չեք գնի

EnterTrain-ը ներկայացնում է տնական երշիկի շատ պարզ բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

  • Խոզի միս՝ 2.5 կգ
  • Աղ՝ 0.5 կգ
  • Սև հատիկավոր պղպեղ՝ 2 թ. գ.
  • Բուրավետ պղպեղ՝ 10 հատ
  • Մեխակի բույլ՝ 10 հատ
  • Դափնու տերև՝ 5 հատ
  • 3 ճ. գ. չոր աջիկա, 0.5 թ. գ. աղացած համեմ. 2 ճ. գ. պապրիկա, 1 ճ. գ. աղացած սև պղպեղ
  • 4 ճ. գ. խառնուրդ (համեմ, կանաչ և սև պղպեղ, էստրագոն, չորացրած սխտոր, չաման, թարխուն, ռեհան), 0.5 թ. գ. չոացրած սխտոր, 1 ճ. գ. մարջորամ:

Պատրաստումը՝
Պատրաստի մսի վրա լցնել այնքան ջուր, որ այն ծածկվի ամբողջությամբ, հետո ջուրը լցնել առանձին տարայի մեջ:

Ամեն լ ջրի համար վերցնում են 4-5 ճ. գ. լիքը աղ, ավելացնում են մեխակ, մի պտղունց պղպեղ, դափնու տերև: Հասցնել եռման վիճակի, քամել, թողնել մարինադը սառի:

Միսը դնել կաթսայի մեջ, վրան լցնել մարինադը, սեղմել ափսեով և 3 օրով դնել սառնարանը: Ցանկալի է պարբերաբար շրջել:

Անհրաժեշտ ժամանակի ավարտին միսը հանել մարինադի միջից, չորացնել, մի քանի ժամ դնել մամլիչի տակ՝ ավելորդ հեղուկը հեռացնելու համար:

Հետո միսը բաժանել երկու մասի, կեղևը շուռումուռ տալ համեմունքների մեջ, փաթաթել թանզիֆով, դնել տարայի մեջ՝ լավ փակելով, մեկ շաբաթով դնել սառնարանը:

1 շաբաթ անց միսը հանելով՝ թավալել մնացած համեմունքների մեջ, հանել թանզիֆը: Երեսը սրբել կտորով՝ էսթետիկ տեսքի համար: 1 ամիս չորացնել չոր սառը տեղում: Որքան շատ, այնքան լավ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Like this post? Please share to your friends:
Monde des idées