«Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի ամիս շարունակ ուշադրության կենտրոնում եմ պահել Սիրիա Հայաստանի Զինված ՈՒժերի զորախումբ ուղարկելու հարցը։

ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանն համապատասխան եւ ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները եւ երաշխիքները։

Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբը արդեն Սիրիայում է։

Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը։

ՀՀ Կառավարությունը պետք է արագ պատասխանի հետեւյալ հարցերին՝

1. Հրապարակի Սիրիյաի իշխանությունների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելու հետ կապված։

2. Ինչո՞ւ է խախտել օրենքը եւ առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։

3. Ինչպե՞ս են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում։

Բարի ծառայություն եմ մաղթում մեր զինվորականներին։ Վստահ եմ, որ անկախ առկա խնդիրներից իրենք պատվով կկատարեն իրենց պարտականիւթյունները։ Խաղաղություն Սիրիային»։

Like this post? Please share to your friends:
Monde des idées