Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերքաննիչ քրեական դատարանում իր խափանման միջոցի գործի քննության ժամանակ ելույթով հանդես կգա: Այս մասին լրագրողներին ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: «Եթե այսօր մեր բողոքը մինչև վերջ ներկայացնենք, և դեռ ժամանակ մնա, հնարավոր է, պարոն Քոչարյանն իր ելույթն այսօր ունենա, եթե չէ, ուրեմն հաջորդ նիստին: Ելութի տեքստին ծանոթ չեմ, ինքն է գրում իր ելույթները: Այն ինչ մենք ունենք գրելու, մենք ենք գրում, այն ինչ ինքը պետք է գրի, հենց ինքն է գրում»,- ասաց Ալումյանը:

Հարցին, թե դատարանում Քոչարյանը հայերե՞ն է ելույթ ունենում, ոորվհետև տեղեկություններ կան, որ նա ռուսերեն է գրում իր տեքստերը, Ալումյանը պատասխանեց.Реклама 28

«Ինքը հայերենով է ներկայացնում տեքստը, հայերեն է խոսում: Ինքը գրավոր չի ներկայացում, իր համար կոնսպեկտ է կազմում և դատարանում ներկայացնում է արդեն բացված խոսքը»:

https://168.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées