ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման զինծառայողները շարունակում են Բերձորի (Լաչին) միջանցքով իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչես նաև պարենի և տարբեր ապրանքների փոխադրման աշխատանքները, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանազատման գծի ողջ երկայնքով։ Բացի այդ, ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար»,-նշված է հայտարարության մեջ:

Like this post? Please share to your friends:
Prends ta pause