Պատրաստում ենք անանասով աղցան. Զարմացրեք ձեր հյուրերին

Պատրաստում ենք անանասով աղցան. Զարմացրեք ձեր հյուրերին

Հարկավոր են հետևյալ բաղադրիչները՝

  • 200 գրամ ապխտած հավի միս,
  • 150 գրամ մարինացված սունկ,
  • 150 գրամ անանաս,
  • 4-5 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
  • մայոնեզ։

Սկսում ենք գործընթացը՝
Առաջին հերթին հավի միսը կտրում ենք խորանարդների։ Եթե մարինացված սունկը շատ խոշոր է, ապա կտրտեք այն։ Եթե ոչ, ապա այդպես էլ ավելացրեք հավի մսին։ Հանում ենք եգիպտացորենի  հեղուկը և խառնում այն անհրաժեշտ քանակով բաղադրիչներին։

Անանասը կտրում ենք մասերի։ Դրանք մոտավոր պետք է լինեն այն չափի, ինչ չափի, որ հավի միսն է։ Միացնում ենք բոլոր բաղադրիչները և խառնում։ Լցնում ենք աղցանի վրա մայոնեզ և նորից լավ խառնում։

Բարի ախորժակ։

fun-gate.ru

Like this post? Please share to your friends:
Monde des idées