Շատ պարզ և համեղ ռագու

Բաղադրիչներ

1. Հավ – 500 գ
2. Կարտոֆիլ – 5 հատ
3. Կաղամբ – 500 գ
4. Գազար – 1 հատ
5. Սոխ – 2 հատ
6. Բուլղարական պղպեղ – 2 հատ
7. Սմբուկ – 2 հատ
8. Տոմատի մածուկ – 4 ճ/գ
9. Աղ
10. Համեմունքներ
11. Ջուր կամ արգանակ – 500 մլ
12. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ տաքացնել բուսայուղը, տապակել հավը, ցանկության դեպքում համեմունքներ ավելացնել:

2. Կտրատել սոխը և գազարը, լցնել հավի վրա և տապակել ուժեղ կրակի վրա 5 րոպե: Ավելացնել ջուր կամ արգանակ, որպեսզի այն ծածկի հավին: Աղ անել, ծածկել կափարիչով, իջեցնել կրակը և եփել մոտ 30 րոպե:

3. Մաքրած կարտոֆիլը և սմբուկը կտրատել խորանարդաձև, պղպեղը շերտատել:

4. Կաղամբը քերել և ավելացնել հավին:

5. Կարտոֆիլը տապակել՝ մինչև կիսապատրաստ լինելը:

6. Սմբուկը 5 րոպե տապակել պղպեղների հետ:

7. Ամբողջ բանջարեղենն ավելացնել հավին, ավելացնել տոմատի մածուկ, աղ և պղպեղ անել և շոգեխաշել 10-15 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

https://168.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées