Նրբահամ բիսկվիթ. այն կարելի է օգտագործել որպես տորթի հիմք, պատել ցանկացած կրեմով ու վայելել

Բաղադրիչներ

  • շաքարավազ – 1 բաժակ
  • ալյուր – 1 բաժակ
  • ձու – 4 հատ
  • վանիլին – 1 տուփ

Պատրաստման եղանակ

  1.  Սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։
  2. Սպիտակուցները դանդաղ հարում ենք, ապա կամաց-կամաց ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը։
  3. Շարունակելով հարելը՝ ստացված պինդ զանգվածին գդալ-գդալ  ավելացնում ենք դեղնուցային զանգվածը։
  4. Ավելացնում ենք մաղով անցկացրած ալյուրն ու զգուշորեն խառնում ենք։
  5. Ստացված խմորը լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ և 20-25 րոպե թխում ենք 190-200 աստիճան տաքացրած ջեռոցում։
  6. Պատրաստ լինելուց հետո բիսկվիթը ջեռոցից հանում ու թողնում ենք, որ սառչի։
  7. Բիսկվիթը պատրաստ է։

Այն կարելի է օգտագործել որպես տորթի հիմք, պատել ցանկացած կրեմով ու վայելել։

cooks.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées