Նարնջով կեքս. լավագույն թխվածքը, որը պետք է անպայման փորձել

Բաղադրիչներ

1. Ալյուր – 1/2 բաժակ
2. Նարինջ – 1 հատ
3. Շաքարավազ – 3/4 բաժակ
4. Ձու – 3 հատ
5. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
6. Վանիլին
7. Ալկոհոլի մեջ նախապես թրջած չամիչ – 3/4 բաժակ

Պատրաստման եղանակը

1. Կեղևով ամբողջական նարինջը տեղավորել ջրով լցված փոքր թասի մեջ, հասցնել եռման, եփել մոտ 5 րոպե, հետո վերցնել կրակից, ջուրը թափել և մի փոքր սառեցնել նարինջը:

2. Մոտ 10 րոպե լավ հարել ձուն՝ շաքարավազի հետ, հետո զգուշությամբ այդ խառնուրդին ավելացնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը և վանիլինը:

3. Նարինջը կտրատել, բլենդերի օգնությամբ վերածել խյուսի և ավելացնել խմորին:

4. Չամիչը չորացնել, թավալել ալյուրի մեջ և ավելացնել խմորին:

5. Լցնել կաղապարի մեջ և թխել 45 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

6. Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

https://168.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées