Մեր մանկության սիրելի «Ընկույզը», գրանցեք շատերի սիրելի այս թխվածքի բաղադրատոմսը և վայելեք ողջ ընտանիքով

Այս թխվածքը իր հետաքրքիր տեսքով և իր յուրահատուկ համով շատերի համար ամենասիրելի քաղցրավենիքներից է: Այն գրավում է հատկապես երեխաներին:

Բաղադրիչներ

Ալյուր 300 գ

Շաքարավազ 1 բաժակ

Կարագ 200 գ

Ձու 4 հատ

Վանիլին

Սոդա 0,5 թ. գդալ

Աղ

Պատրաստման եղանակը

Նախապես փափկեցրած կարագը հարել շաքարավազի հետ, ավելացնել վանիլինը, այնուհետև ձվերը, աղը, սոդան, լավ խառնել և ավելացնել ալյուրը: Խմորը դնել սառնարանը 30 րոպե:

Գդալի օգնությամբ լցնել կաղապարի մեջ և թխել մինչև ոսկեգույն դառնա, սառեցնել և լցոնել եփված խտացրած կաթով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Like this post? Please share to your friends:
Monde des idées