Կարամելային կրեմ՝ տորթերի համար. պատրաստեք ու վայելեք կարամելի անուշ համն ու բույրը

Բաղադրիչներ

  • կաթ – 0,5 լ
  • շաքարավազ – 220 գ
  • օսլա (крахмал) եգիպտացորենի – 60 գ
  • ձու – 2 հատ
  • վանիլինի էսենցիա – 1 թ/գ
  • սերուցք (33% յուղ.) – 120 գ
  • կարագ – 150 գ

Պատրաստման եղանակըՇաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ ու տաքացնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։

կարամելային-կրեմ-9

Առանձին կաթսայի մեջ լցնում ենք սերուցքն ու հասցնում եռման աստիճանի, որից հետո ավելացնում ենք շաքարավազի զանգվածին, խառնում ենք՝ ստանալով միասեռ զանգված։ Այնուհետև 200 մլ կաթը հասցնում ենք եռման աստիճանի։

կարամելային-կրեմ-3

Ձուն, օսլան, վանիլինն ու շաքարավազը խառնում ենք և ստացված զանգվածին ավելացնում սառը կաթը։

կարամելային-կրեմ-4

Ավելացնում ենք 200 մլ տաք կաթն ու խառնում ենք։

կարամելային-կրեմ-5

Այնուհետև ավելացնում ենք արդեն պատրաստ սերուցքային կարամելն ու թողնում ենք, որ հանգստանա։

կարամելային-կրեմ-6

Առանձին տարայի մեջ հարում ենք փափկած կարագը, որին կամաց-կամաց ավելացնում ենք արդեն սառած կարամելային կրեմը։

կարամելային-կրեմ-7

Համեղ կարամելային կրեմը պատրաստ է։

կարամելային-կրեմ-8

Նյութի աղբյուր՝http://www.cooks.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées