Կառավարության որոշմամբ՝ ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը. ես նրանցից մեկն եմ». Վահրամ Մկրտչյան

ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԵՊՀ աշխատակից Վահրամ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։ ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից։ ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով և այդ կապակցությամբ դիմել է վարչապետ Փաշինյանին։ ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1»։

Like this post? Please share to your friends:
Monde des idées