Կաթնաշոռային կրեմով փխրուն ու նրբահամ խմորեղեն, որը պատրաստվում է շատ արագ

Համոզված ենք, դուք փնտրում եք հետաքրքիր և յուրօրինակ ուտեստների, թխվածքների բաղադրատոմսեր: Ահա դրանցից մեկը, որն անչափ արագ է պատրաստվում, և ձեզնից շատ ժամանակ չի խլի:

Բաղադրիչներ՝

  • 2 բաժակ ալյուր,
  • 2 բաժակ կաթ,
  • 6 ճաշի գդալ կակաո,
  • 3 բաժակ շաքար,
  • 300գր. կաթնաշոռ:

Կրեմի համար՝

  • 1 բաժակ շաքար,
  • 2 բաժակ կաթ,
  • 3 ճաշի գդալ ալյուր,
  • 1 հավի ձու։

Պատրաստումը

Առանձին խմորի համար խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները։ Մյուս ամանում՝ հեղուկ բաղադրիչները։ Խառնում ենք բոլորը միասին։

Թխում ենք ֆորմայի մեջ 40 րոպե, 180 աստիճան տաքության տակ։ Կրեմը պատրաստելու համար՝ ամանի մեջ լցնում ենք կաթ+ձու+ալյուր։

Խառնում ենք դանդաղ կրակի տակ, մինչը խիտ զանգված ստանալը։ Խմորը բաժանում ենք 3 շերտի և քսում կրեմը։

Թողնում ենք ներծծվի մի քանի ժամ։

Բարի ախորժակ։

https://fun-gate.ru

Like this post? Please share to your friends:
Monde des idées