Ծառուկյանի գլխին «ամպեր» են կուտակվում

Վերջին շրջանում տեղի ունեցան աղմկահարույց հերթական միջադեպերը՝ Ծառուկյանինրա որդուև շրջապատի մասնակցությամբ: Միջադեպին հաջորդեց Ծառուկյանի տան խուզարկությունըոստիկանության կողմից: Հանրությունը լայնորեն քննարկում է նշված միջադեպը: 
     Ասում են՝ Ծառուկյանի նկատմամբ պատժիչ գործողությունները շարունակվելու են: Համաձայն շրջանառվող լուրերի, ներկայիս իշխանությունները խիստ են տրամադրված նրա նկատմամբ, քանի որ վերջինը, չնայած հրապարակային հնազանդության ցուցադրման, ներքին կարգով անընդհատ վարկաբեկում է ներկա իշխանություններին և առիթը բաց չթողնելով՝ նշում, որ իր շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը հաջողել են տապալել ՀՀԿ-ին: Ասում են նաև, որ իշխանություններին զայրացնում է այն հանգամանքը, որ Ծառուկյանն ու նրա շրջապատը, չլսելով իշխանությունների կոչերը, անընդհատ հրահրում կամ մասնակից են դառնում բռնություններով ուղղորդվող քրեական միջադեպերի:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:

https://mamul.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées