Կարծիք կա, որ այն ինչ կտեսնեք, կախված է ձեր տարիքից: Նույն նկարում դուք կարող եք տեսնել երիտասարդ կնոջ և ծերունու:

Այսպիսով, ի՞նչ եք տեսնում դուք.
Երիտասարդ կնոջ կրկնակզա՞կ, թե՞ ծեր կնոջ քիթ, կրկնակզակ ծեր կնո՞ջ, թե՞ աղջկա կուրծք:
Սրանցից ո՞րն առաջինն ընկավ ձեր աչքով: Ըստ ավստարալացի հոգեբանության երկու պրոֆեսորների հետազոտության՝ ձեր տեսած նկարը խոսում է ձեր տարիքի մասին:
Օպտիկական խաբկանք
Համաձայն տվյալ հետազոտության երիտասարդները տեսնում են առաջինը երիտասարդ կնոջ, իսկ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները սկզբում տեսնում են ծեր կնոջ:

Այս հետազոտությանը մասնակցել է 393 մասնակից (242 տղամարդ, 151 կին) 18 տարեկանից մինչև 68 տարեկան. մասնակիցների միջին տարիքը կազմել է 32 տարեկանը:
Այս մարդկանց ցուցադրվել է նկարը և պահանջվել է մի քանի վայրկյանում նշել՝ ինչ են տեսել:
Այս հետազոտության նպատակն է եղել պարզելու՝ արդյոք սեփական տարիքն անդրադառնում է նախնական ընկալման և պատկերի ինտերպրետացիայի վրա՝ ենթագիտակցական մակարդակում:
fun-gate.ru