ԹԵՍՏ. Ահա, թե ինչ կարող է պատմել Ձեր ճկույթը ձեր մասին

Greatpicture.ru-ն գրում է, որ ճկույթը կարող է վկայել մարդու բնավորության մասին։ Ուշադիր նայեք ձեռքին և որոշեք, թե որ տիպի է ձեր ճկույթը։

Միջին երկարության ճկույթ։

Սա նորմա է համարվում։ Այսպիսի ճկույթ ունեցող մարդիկ առանձնանում են հասուն, լավ ձևավորված բնավորությամբ, կայուն սկզբունքներով։ Հազվադեպ են փոխում իրենց հայացքները։ Որպես կանոն՝ հեշտությամբ շփվում են շրջապատի հետ։

Երկար ճկույթ։

Սա բնորոշ է գրավիչ, խարիզմատիկ անձանց, ովքեր երբեք չեն հանձնվում։ Այսպիսի մարդկանց տաղանդն ու աշխատասիրությունը հրաշքներ են գործում։ Նրանք ճարտար խոսք ունեն, մեծ հաճույքով շփվում են և կարող են հեշտությամբ համոզել զրուցակցին։

Կարճ ճկույթ։

Շատ ուշադիր են և ընկերասեր։ Նրանց հատուկ է որոշակի ամաչկոտություն, բայց դա թերություն չէ։ Ճարտար խոսք ունեն, կարողանում են դիվանագիտական հարաբերություններ կառուցել։ Նրանց դեպքում կարելի է գրեթե առանց սխալի գալ եզրահանգման, որ կարող են դժվարություններ ունենալ սեփական մտքերը կառուցել։ Սա նաև իմպուլսիվության, անսովոր ռիսկի դիմելու պատրաստակամության վկայություն է։

Սուր ճկույթը վկայում է լեզուներ սովորելու կարողության և ստեղծագործ բնավորության մասին։

Կոր ճկույթը վկայում է փոփոխություններին արագ հարմարվելու կարողության մասին։ Այս մարդիկ ի ծնե խաղաղարարներ են։

Լայն ճկույթ ունենում են այն մարդիկ, ում վրա կարելի է հույս դնել։ Նրանք շատ բան գիտեն շրջապատող աշխարհի մասին, երբեք չեն մերժի օգնություն ցուցաբերել։

 https://bestinfo.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées