Ընտրեք թիթեռնիկներից մեկն ու իմացեք հոգու գաղտնիքները

Թիթեռնիկը հին սիմվոլ է, որը խորհրդանշում է հոգին, դրա կապը մոլորակի հետ։ Ընտրեք 4 թիթեռնիկներից մեկին և կարդացեք՝ ինչ է վկայում այդ ընտրությունը ձեր մասին։


Եթե ընտրել եք N1 թիթեռնիկը, լուսավոր, դրական մարդ եք։ Շատերն եք ձգտում դեպի ձեզ, ինչպես թիթեռնիկները՝ լույսին։ Անկեղծ ու ջերմ հոգի ունեք, որտեղ տեղ կա ցանկացածի համար։ Շատ քիչ եք մտածում ինքներդ ձեր մասին, շատ բան եք անում մյուսների համար։ Խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ հատկացնել ինքներդ ձեզ և ուրախացնել ձեզ։

 

Եթե ընտրել եք N2 թիթեռնիկը, ստեղծագործ անհատ եք, բազմաթիվ տաղանդներ ու կարողություններ ունեք։ Նուրբ ու խոցելի հոգի ունեք՝ չնայած քչերը գիտեն այդ մասին։ Կյանքի ճանապարհով ժպտալով եք քայլում։ Ձեր գլխավոր թշնամին կասկածներն ու անինքնավստահությունն են։ Ավելի շատ հույս դրեք ձեր ուժերին և վստահեք ձեր սրտին։
Եթե ընտրել եք N3 թիթեռնիկը, զգայուն մարդ եք։ Լավ զարգացած ինտուիցիա ունեք, հեշտությամբ կարող եք հասկանալ՝ արդյոք ձեր դիմաց լա՞վ, թե՞ վատ մարդ է կանգնած։ Շատ անկեղծ եք, այդ պատճառով էլ երբեմն ձեզ հետ շփվելը բարդ է։ Մի նեղսրտեք մյուսների քայլերի պատճառով, փնտրեք «ձեր» մարդկանց, մարդկանց, ում առաջ առանց վախենալու՝ կարող եք բացել ձեր հոգին։

 

Եթե ընտրել եք N4 թիթեռնիկը, հակադրությունների մարդ եք։ Տրամադրությունը հաճախ է փոխվում, երբեմն կարող եք նուրբ, երբեմն ուժեղ լինել։ Ձեզ հաճախ են սիրահարվում, բայց ինքերդ հազվադեպ եք սիրահարվում և երկար ժամանակով։ Դավաճանություններ չեք ներում։ Հաճախ եք նեղսրտում մանրուքների հետևանքով։ Ուշադրություն մի դարձրեք կյանքի տխուր մանրուքներին։ Ձեզ շրջապատեք լավ մարդկանցով, և ամեն ինչ լավ կլինի։

Like this post? Please share to your friends:
Monde des idées