Երեք հարց քաղաքապետ Հայկ Մարությանին

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Այսօր «Հրապարակ» օրաթերթը ծանուցում է ստացել Երևանի քաղաքապետից` մեկ ամսվա ընթացքում հնգօրյա ժամկետում ազատել Բուզանդի հասցեում գտնող տարածքը, ինչպես նշված է ծանուցման մեջ` ելնելով Երևան համայնքի շահերից: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ երեք հարց ունեմ քաղաքապետ Մարությանին: 
Եվ այսպես` հարց առաջին. «Հրապարակ» օրաթերթը մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը Երևանի ավագանու որոշմամբ ունի ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործելու պայմանագիր, և ավագանու որոշում` պայմանագիրը լուծարելու մասին չկա: Եվ ուրեմն, ինչու՞ եք խախտում պայմանագիրը: 
Հարց երկրորդ. Երևան համայնքի այդ ի՞նչ աշխարհացունց շահ է, որի իրականացմանը այդքան խանգարում է «Հրապարակ» օրաթերթի զբաղեցրած 90 քառակուսի մետր տարածքը: 
Եվ վերջապես հարց երրորդ ու վերջին. պարոն քաղաքապետ, չե՞ք կարծում, որ Երևան համայնքի շահերը արդյունավետ սպասարկելու համար բոլորովին այլ քայլեր պետք է անել:

https://armday.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées