Գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը վաղվանից կիրականացվի պետպատվերի շրջանակում

Կառավարության նիստում Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ վաղվանից սկսվելու է գլխուղեղի իշեմիկ կաթվածի, այսինքն՝ ինսուլտի բուժման պետական ծրագիր 2 ԲԿ-ներում: «Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետպատվերի շրջանակներում, առանց հավելյալ վճարների: Նշեմ, դրանք 1-ից 4 մլն դրամանոց միջամտություններ են»,- ասաց Արսեն Թորոսյանը:

https://mamul.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées