Ամենահամեղ մուրաբան՝առանց շաքարի

Սալորի մուրաբա

Վերցնել ամենահյութեղ սալորները,բացել դրանք,զգույշ հանել կորիզները:Բացած սալորը լցնել կաթսայի մեջ,ծածկել և եփել այնքան ժամանակ,մինչև հյութ առաջանա:

Երբ հյութ առաջանա,հանել կափարիչը:Լավ արդյունք ստանալու համար պետք է 1 ժամ եփել այն,այնուհետև անջատել գազը,թողնել հովանա 8-9 ժամ և կրկին եփել,կրկին թողնել 8-9 ժամ հովանա:Այսպես կրկնել 5 անգամ:Դեռ տաք մուրաբան լցնել բանկաների մեջ և թողնել այդպես բաց:Երբ մակերեսին կոշտ ծածկույթ առաջանա,սովորական թղթվ ծածկել բանկան,կապել և դնել սառնարան:

Լոռամիրգ՝սեփական հյութի մեջ

Լվանալ լոռամիրգը հոսող ջրի տակ,լցնել չոր բանկաների մեջ,ծածկել,վերցնել կաթսա,մեջը դնել մետաղական հարթակ,որի վրա դնել բանկան:Բանկան դնելուց հետո կաթսան կիսով չափ լցնել սառը ջրով:Միացնել գազօջախը,սպասել ջուրը տաքանա,սակայն թույլ չտալ,որ այն եռա:Մեր նպատակն է ստեղծել ջրային շոգեբաղնիք:

Այս ընթացքում լոռամրգի քանակը բանկայի մեջ պակասում է,պետք է այն կրկին ավեացնել,հասցնել մինչև ծայր:Այսպես կրկնել այնքան ժամանակ,մինչև լոռամրգի հյութը հասնի ծայրին:Այժմ կարելի է եռացնել ջուրը:1լիտրանոց բանկաները 15 րոպե,իսկ կեսը՝ 10 րոպե:Եռալուց հետո անմիջապես պահածոյացնել և թողնել հովանա:

Նյութը հրապարակման պատրաստեց` Aseltika.ru

Like this post? Please share to your friends:
Monde des idées