WhatsApp-ում նոր գործառույթ կհայտնվի

WhatsApp մեսենջերի մշակողները թեստավորում են նոր գործառույթ, որը թույլ կտա որոշել պատկերների իսկությունը: Այդ մասին հայտնել է Engadget պորտալը: Օգտատերերից մեկը 2.198.73 նորացման մեջ նկատել է «նկարով որոնման» հնարավորություն:

Նոր գործառույթի շնորհիվ կարելի կլինի պատկերը ներբեռնել Google-ում եւ ստուգել, թե այն մոնտաժված է արդյոք, ինչպես նաեւ գտնել նման նկարներ: Գործառույթն առայժմ մատչելի չէ: Ընկերությունից մեկնաբանություններ չեն ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://armday.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées