3 սկզբունք արյունավետ կերպով ավելորդ քաշից ազատվելու համար

Երբեմն ավելորդ քաշից ազատվելը շատ ավելի հեշտ է լինում, քան ցանկալի արդյունքը պահպանելը: Հաճախ քաշի կտրուկ կորստից հետո որոշ ժամանակ անց ավելորդ կիլոգրամները սկսում են վերադառնալ, ուստի այս խնդիրն ավելի շատ է անհանգստացնում մարդկանց, քան քաշից ազատվելը: Լաֆբորոյի համալսարանի գիտնական, ֆիզիոլոգ Քևին Դեյթոնը նշել է այն հիմնական սկզբունքները, որոնք թույլ են տալիս ազատվել ավելորդ քաշից և պահպանել արդյունքը:

Վերահսկողության տակ պահել օգտագործվող կալորիաների քանակը

Օգտագործվող կալորիաների քանակը վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է քաշի ավելացումից խուսափելու համար, քանի որ մարդկային օրգանիզմն էվոլյուցիայի արդյունքում ձեռք է բերել ավելորդ քաշի կուտակման հատկություն: Գիտնականի խոսքով՝ անգամ մեծ քանակությամբ սնունդը չի ազդում մարդու ախորժակի վրա, ուստի այս դեպքում հարկավոր է կամքի ուժ դրսևորել, այլ հաշվի չառնել միայն քաղցի զգացումը:

«Շատակերության կարճատև ժամանակահատվածները կարող են նպաստել ավելորդ քաշի կուտակման կամ դժվարացնել դրա կորուստը: Անօգուտ կլինի, եթե մարդն ամբողջ շաբաթ հետևի դիետային, սակայն չափից շատ ուտի հանգստյան օրերին», – ընդգծել է փորձագետը:

Ֆիզիկական վարժություններ կատարել

Սպորտով զբաղվելը նպաստում է քաղցի զգացման նվազմանը և շատ ավելի արդյունավետ է, քան սննդի սահմանափակումը: Բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը նպաստում է էներգիայի վատնմանը, ինչը սկզբունքայնորեն շատ կարևոր է ավելորդ քաշից ազատվելու համար:

Ժամանակ առ ժամանակ թույլ տալ օրգանիզմին հանգստանալ

Օգտագործվող կալորիաների քանակը վերահսկողության տակ պահելը չի նշանակում, որ հարկավոր է մշտապես խիստ սահմանափակումներ անել:Հարկավոր է պարզապես պահպանել սննդակարգի «ճկունությունը», ինչը նշանակում է, որ բարձր կալորիականությամբ սնունդ կարելի է օգտագործել, սակայն պետք է հետևել դրա քանակին և կարգավորել օրվա հետագա սննդակարգը՝ ներառելով դիետիկ մթերք:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées