Տառապանքն է, որ մարդուն դարձնում է հրեշտակ. 20 հանճարեղ մտքեր Հյուգոյից, որ լիովին կփոխեն ձեզ

Երբ կինը խոսում է, լսիր, թե ինչ են ասում նրա աչքերը: 

Մեր միտքը հարստանում է այն ամենով, ինչ ստանում ենք, իսկ սիրտը՝ այն ամենով, ինչ տալիս ենք: 

 Ինտելեկտը կինն է, երևակայությունը՝ սիրուհին, հիշողությունը՝ աղախինը: 

Ապագան տարբեր անուններ ունի: Տկարների համար՝«Անհնարին» , թուլամորթների համար՝ «Առեղծվածային», իսկ խիզախների համար՝ «Իդեալական»: 

Երաժշտությունն արտահայտում է այն, ինչի մասին չես կարող խոսել և այն, ինչի մասին չես կարող լռել: 

Նույնիսկ ամենախավար գիշերը կավարտվի և արևը նորից կծագի: 

Ի՞նչ է սերը: Մի անգամ փողոցում հանդիպեցի մի աղքատ մարդու, որը սիրահարված էր: Նրա գլխարկը հին էր, վերարկուն՝ մաշված, ջուրը կոշիկների մեջ էր լցվել, իսկ աստղերը՝ հոգու մեջ: 

Մեկ այլ մարդու սիրելը նշանակում է տեսնել Աստծո դեմքը: 

Կարդալ սովորել նշանակում է կրակ բռնկել: Յուրաքանչյուր վանկ, որ արտասանում ենք կայծ է: 

Հանդուրժողականությունն ամենալավ կրոնն է: 

Ծիծաղն այն արևն է, որ հեռացնում է ձմեռը մարդու դեմքից: 

Կյանքը ծաղիկ է, որի համար սերը մեղր է: 

Այն մարդն, ով բացում է դպրոցի դուռը, փակում է բանտի դուռը: 

Չարը, նախանձն ու ատելությունը հիացմունքի մեկ այլ արտահայտում են: 

Կյանքը կարճ է, և մենք ավելի են կարճացնում այն անզգուշորեն ժամանակ վատնելով: 

Գեղեցկություն սիրել նշանակում է լույս տեսնել: 

Տառապանքն է, որ մարդուն դարձնում է հրեշտակ:

Մարդիկ ուժ ունեն, բայց ոչ կամքի ուժ: 

Ի՞նչ է պատմությունը: Այն անցյալի արձագանքն է ապագայում, և ապագայի արտացոլումն անցյալում: 

Ամեն ինչ այնքան է վերածվել դիմակահանդեսի, որ այլև դիմակահանդես չի մնացել: 

Աղբյուր

Like this post? Please share to your friends:
Monde des idées