Սուրճն օգտագործելու անհավանական միջոցներ, որոնց մասին դուք չգիտեիք

1. Սուրճն օգնում է ազատվել տհաճ հոտերից: Եթե բաժակով սուրճ դնեք սառնարանում, ապա կարող եք մոռանալ վատ հոտերի մասին: Նույն կերպ, երբ տհաճ հոտ է գալիս ձեռքերից, կարելի է ձեռքերը շփել սուրճով, ապա լվանալ:

2. Կոֆեինի պարունակության շնորհիվ սուրճի սերուցքը փափկացնում է մաշկը և պայքարում է այնպիսի երևույթների դեմ, ինչպիսն է ցելյուլիտը: Ցանկալի արդյունք ստանալու համար կարող եք այն խառնել կոկոսի յուղի հետ և քսել մարմնի այն հատվածին, որտեղ խնդիր ունեք ցելյուլիտի հետ:

3. Այն կարող է օգտագործվել նաև՝ որպես պարարտանյութ:

4. Սուրճը կարող է նաև փայլ տալ ձեր մազերին: Պետք է պատրաստել սուրճ, թողնել, որ այն սառչի, ապա քսել մաքուր մազերին, թողնել 20 րոպե, հետո լավ լվանալ մազերը:

5. Սուրճը կարող է օգնել նաև մի շարք միջատների «վախեցնելու համար»:

6. Սուրճը հաճախ օգտագործվում է նաև մի շարք վայրեր մաքրելու համար: Ձեր ցանկալի վայրը մաքրելու համար սուրճը կարող եք խառնել մի փոքր օճառի և ջրի հետ:

7. Սուրճը կարելի է օգտագործել նաև օդը թարմացնելու համար: Դրա համար սուրճը պետք է դնել ծակոտկեն կտորի մեջ և թողնել, որպեսզի հոտը կարողանա տարածվել սենյակում:

8. Թաց վիճակում սուրճը կարող է օգտագործվել նաև փոշու դեմ:

9. Սուրճը կարող է օգնել նաև լավ վիճակում պահել փայտե կահույքը: Դրա համար այն կարելի է շորով քսել կահույքին: Դա կահույքին փայլ կտա:

10. Սուրճը կարելի է օգտագործել նաև աղանդերի և հրուշակեղենի պատրաստման համար:

https://armday.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées