Հետաքրքիր խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի ինքնավստահ երևալ

Երբեմն մենք չափից դուրս ինքնաքնադատ ենք դառնում։ Անգամ բոլորի կողմից գեղեցկուհի համարվողներն իրենց արտաքինի հետ կապված դժգոհություններ ունեն, իսկ գիտությունների թեկնածուները իրենց հիմար են համարում։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ իրականում արտաքին տեսքը կամ խելքը այստեղ ոչ մի մեղք չունեն։ Դժգոհությունը անվստահության նշան է, որի պատճառը համարվում են կոմպլեքսները։

Վստահ տեսք ընդունեք

Ոչ ուղիղ կեցվածքը անվստահության նշան է, այդ պատճառով հենց հիմա ուղղեք ձեր մեջքը։  Վստա դիրք ընդունելուց հետո ուշադրություն դարձրեք ձեր խոսքին։ Հանգիստ ձայնը վկայում է ձեր ինքնավստահության մասին։ Ուղեղը անմիջապես արձագանքում է միմիկային և դիրքին և աստիճանաբար այն ընդունում է, որպես հիմնական։ Աստիճանաբար դուք էլ կսկսեք հավատալ ձեր ինքնավստահությանը։

Վերադարձեք մանկություն

Հոգեբանները ասում են, որ որքան շատ եք ցանկանում ազատվել կոմպլեքսներից, այնքան ավելի ուժեղ են սկսվում դրսևորվել դրանք։ Ավելի ճիշտ մարտավարություն է, այդ կոմպլեքսների ակունքները հայտնաբերելը, որը հիմնականում թաքնված է մանկությունում։։

Մի փորձեք ավելի լավը երևալ

Երբ առաջին անգամ գնում ենք ժամադրության կամ հարցազրույցի, ապա փորձում ենք ցույց տալ մեր լավագուն որակները և լռում ենք մեր թերությունների մասին։ Սա շատ սխալ մարտավարություն է, քանի որ եթե ձեզ ընտրեն, ապա որոշ ժամանակ անց բոլոր թերությունները ի հայտ կգան։ Իսկ ամենալավը երևալու փորձերն էլ ձեզ ավելի կհեռացնեն ուրիշներից։

Ընդունեք սխալները

Սեփական սխալների վրա աչք փակելով, դուք անտեսում եք այն փորձը,որը ձեզ տալիս է կյանքը։ Խորհուրդի իմաստը այն է, որ դուք պետք է գրի առնեք ձեր սխալները և նշեք, թե ինչ է տվել ձեզ այն և ինչ դասեր եք քաղել նրանից։

Զբաղվեք ձեր առողջությամբ

Չգիտեք ինչպե՞ս սիրեք ձեզ։ Հոգ տարեք ձեր առողջության մասին։ Սկսեք բժշկի այցելելով և մարզասրահում գրանցվելով։ Ապրելակերպի փոփոխության հետ միաժամանակ դուք առողջ տեսք ձեռք կբերեք, իսկ սեփական անձի վրա ուշադրություն դարձնելը կդառնա առողջ ինքնագնահատականի հիմքը։

https://blognews.am

Like this post? Please share to your friends:
Monde des idées