Հեռացրեք ձեր կյանքից այս 10 երևույթներն ու ձեզ երջանիկ կզգաք

Կան երեւույթներ, որոնք ճնշում են մեզ ու թույլ չեն տալիս լիարժեք երջանիկ զգալ։ Հեռացրեք ձեր կյանքից այս 10 երեւույթներն ու թեթեւություն ու երջանկություն կզգաք։
1.Ազատվեք անընդհատ ձեր ճիշտն ապացուցելու ցանկությունից։
Կյանքում այլ տեսակետներ էլ կան, իսկ անընդհատ ճիշտն ապացուցելը ավելորդ սթրես է, ցավ է պատճառում ու հարաբերություններ փչացնում։
2.Թողեք վերահսկողությունը։
Հրաժարվեք անընդհատ ամեն ինչ վերահսկելու սովորությունից, որոշ բաներ էլ թողեք ինքնահոսի, եւ անսահման թեթեւություն կզգաք։
3. Մեղքի զգացումը բաց թողեք։
Բավական է ինքներդ ձեզ մեղադրեք ամեն ինչում, ինչ որ մեղքեր փնտրեք տարբեր երեւույթներում։
4. Դադարեցրեք բացասական խոսակցությունն ինքներդ ձեզ հետ։
Մարդիկ իրենք իրենց ամենից շատ վնասում են իրենց բացասական մտքերով։ Հանեք դրանք ձեր գլխից։
5. Դադարեցրեք անընդհատ բողոքելը։
Ոչ մի իրավիճակ կամ մարդ չարժե, որպեսզի դուք տխրեք կամ բողոքեք։
6. Հրաժարվեք քննադատությունից։
Դադարեք մարդկանց քննադատել միայն նրա համար, որ տարբերվում են ձեզանից։
7. Դադարեք ուրիշների վրա տպավորություն գործելու ջանքերը։
Մի ձեւացրեք եւ եղեք այնպիսին, ինչպիսին կաք։
8. Դադարեք ընդդիմանալ փոփոխություններին։
Փոփոխությունները բնական են, դրանք մեզ պետք են առաջ գնալու համար:
9. Պիտակներ մի կպցրեք։
Մի պիտակավորեք մարդկանց ու երեւույթները, որոնք չեք ճանաչում կամ չեք հասկանում։
10. Բաց թողեք անցյալը։
Մոռացեք այն ամենն ինչ եղել է եւ գիտակցեք, որ ձեր ունեցածը ներկան է։

Like this post? Please share to your friends:
Monde des idées