Կտավատի յուղը հրաշալի միջոց է, որն անգամ կանխարգելում է ուղիղ աղիքի քաղցկեղը, սակայն կան նաև հակացուցումներ

Կտավատի յուղը հայտնագործել են հարյուրավոր տարիներ առաջ և առ այսօր այն օգտագործում են, թե բժշկության մեջ և թե խոհանոցում: Այսօր էլ կտավատի յուղը լայնորեն կիրառվում է: Կտավատի յուղը շատ օգտակար է օրգանիզմի համար, սակայն պետք է իմանալ ինչպես այն օգտագործել օրգանիզմին վնաս չհասցնելու համար:

Կտավատի յուղը 60 տոկոսով կազմված է օմեգա 3 թթուներից, այսինքն մոտ 2 անգամ ավելի քան ձկան յուղը:

Օմեգա 3 և օմեգա 6 թթուները չեն արտադրվում մարդու օրգանիզմում, այդ իսկ պատճառով դրանք պետք է մուտք գործեն օրգանիզմ սննդի միջոցով:

Կտավատի յուղի չափավոր օգտագործումը դրական ազդեցություն է գործում իմունային համակարգի վրա, լայնացնում է անոթները, հանգստացնում է նյարդերը, կանխում է աթերոսկլերոզի առաջացումը, լեղամուղ և հանգստացնող ազդեցություն ունի:

Կտավատի յուղը կանխում է ինսուլտի, սրտի իշեմիկ հիվանդության, շաքարային դիաբետի առաջացումը, բուժում է ասթման, սկլերոզը, արթրիտը և մաշկային հիվանդությունները:

Կտավատի յուղը հատկապես օգտակար է տղամարդկանց համար, այն բնական ճանապարհով լավացնում է սեռական հորմոնների արտադրությունը, կանոնավորում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կանխում է ուղիղ աղիքի քաղցկեղի առաջացումը:

Կտավատի յուղը կարող է ալերգա առաջացնել, այդ իսկ պատճառով, պետք է սկսել օգտագործել քիչ չափաբաժիններով: Մեծահասակ մարդու համար օրական չափաբաժինը կազմում է 1-2 ճաշի գդալ: Կարելի է ընդունել առավոտյան նախաճաշից 30 րոպե առաջ կամ դրանով համեմել աղցանները:

Կտավատի յուղը խորհուրդ չի տրվում հղիներին, ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ ունեցող մարդկանց:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfoն

Like this post? Please share to your friends:
DIVERTISSEMENT GARANTI