Կենդանակերպի նշանները և ալկոհոլը. ում հետ չի կարելի խմել

Ալկոհոլը մարդկության մեծ պրոբլեմն է, որը, թերևս, չի լուծվի երբեք: Ժամանակ առ ժամանակ յուրաքանչյուր մարդ ցանկանում է խմել: Սակայն արժե հաշվի առնել, թե ինչպես են իրենց պահում Կենդանակերպի նշանները, և ում հետ, դատելով ամեն ինչից, ավելի լավ է չխմել:

Խոյ

Խոյերի հետ ավելի լավ է չխմել: Խոյերը կարծում են, որ ալկոհոլը մարդկանց վրա ոչ մի կերպ չի ազդում, չնայած իրականում դա այդպես չէ: Եթե ժամանակին չկանգնեք, ապա Խոյի հետ կհայտնվեք ուրիշ քաղաքում, ուրիշ հագուստով և ուրիշ աշխարհայացքով և չեք հիշի, թե դա ինչպես է տեղի ունեցել:

Ցուլ

Ցուլերի հետ խմելը միշտ չէ, որ անվտանգ է, որովհետև նրանք սիրում են ցուցադրել իրենց թվացյալ սթափությունը: Հենց նրանք են միշտ կոտրում ծաղկամանները, ամանեղենը և իրենց մասին դրական կարծիքը:

Երկվորյակներ

Երկվորյակներ խմել կարողանում են, դա հաստատ: Նրանց հետ անվտանգ է սկսել խնջույքը, բայց Դուք կարող եք տեսնել նրանց երկու կողմերից միայն մեկը. կամ որպես նուրբ փիսիկ, կամ որպես ահեղ սատանա, ով կպատմի Ձեզ ամեն ինչ Ձեր մասին: Այնպես որ, չարժե խմել Երկվորյակների հետ, եթե Դուք խոցելի եք:

Խեցգետին

Խեցգետինների հետ հաճելի է խմել, որովհետև նրանք բացվում են աշխարհին, երբ խմած են լինում: Կյանքի այդ պահին նրանք աշխարհի ամենաազնիվ մարդիկ են: Եթե Դուք Խեցգետին եք և գաղտնիքներ ունեք, երբեք մի մոտեցեք ալկոհոլին:

Առյուծ

Առյուծը վտանգ չի ներկայացնում: Նրա հետ խմելը բավականին հաճելի է, սակայն, ուշ թե շուտ, վրա է հասնում այնպիսի պահ, երբ կանգնեցնել նրան իր մասին պատմություններում հնարավոր չէ: Նա սկսում է նյարդայնացնել բոլորին իր «թարմ» պատմություններով և ոչ մի կերպ չի կանգնում:

Կույս

Կույսը շատ պատասխանատու է. նրա հետ կարելի է միշտ խմել: Նա երբեք հիշողությունը կորցնելու աստիճան չի խմի, իսկ առավոտյան ամեն ինչ կարգի կբերի՝ հիշեցնելով բոլոր շշակիցներին այն մասին, որ արտաքին աշխարհը դեռ գոյություն ունի:

Կշեռք

Կշեռքներն այն մարդիկ են, որոնց հետ խմելը լավ է: Նրանք վտանգ չեն ներկայացնում, շատ դուրեկան են և հաճելի, որովհետև հրաժարվում են աշխարհի գնահատիչ ընկալումից, երբ խմում են: Կշեռքները սիրում են բոլորին, իսկ առավոտյան չեն հասկանում, թե ինչո՞ւ էին ողջագուրվում նրանց հետ, ում ատում են:

Կարիճ

Երբեք հիշողությունը կորցնելու աստիճան մի խմեք Կարիճների հետ: Դա վտանգավոր է առողջության, հեղինակության և ինքնահարգանքի համար: Այդ նշանի շատ ներկայացուցիչներ սիրում են հետևել, թե ինչպես են խմած մարդիկ տանջվում, իսկ հետո կրկնում են դա սթափ վիճակում:

Աղեղնավոր

Աղեղնավորները շատ հաճախ լինում են ամենասթափ մարդիկ, դրա համար էլ ամենաանվտանգը նրանց հետ խմելն է: Միակ նախազգուշացումը. երբեք մի վիճեք խմած Աղեղնավորի հետ: Դա վտանգավոր է կյանքի համար և ավարտվում է անկանխատեսելի ձևով:

Այծեղջյուր

Այծեղջյուրը վտանգ չի ներկայացնում ալկոհոլ խմելու ժամանակ, և գլխավոր վտանգը կարող է վրա հասնել առավոտյան: Այծեղջյուրները հիշում են բացարձակապես ամեն ինչ, ինչ կատարվել է իրենց հետ: Այնպես որ, զգույշ եղեք նրա նկատմամբ արտահայտություններում և գործողություններում:

Ջրհոս

Ջրհոսները ծայրահեղ անվնաս են, շատ հաճելի, բայց բավական է նրանք մի փոքր հարբածություն զգան, որպեսզի գնան քնելու: Եթե ուզում եք անցկացնել շատ տխուր խնջույք, ապա հրավիրեք միայն Ջրհոսների:

Ձկներ

Ձկներ + ալկոհոլ = վտանգ: Փախեք նրանցից հեռու, որովհետև նրանց էմոցիաները փոխվում են լույսի արագությամբ: Ալկոհոլի պատճառով նրանք հաճախ դառնում են համացանցի աստղեր, այնպես որ, չարժե նրանց հետ շատ խմել, եթե չեք ցանկանում հայտնվել նրանց հետ ինչ-որ տեսահոլովակում:

Պատրաստեց 168.am-ը

Like this post? Please share to your friends:
Monde des idées